Փնտրու՞մ ես նոր և իրական փորձառություններ, ստեղծագործ և ոգեշնչող միջավայր, ապա ճիշտ վայրում ես։ Միացի՜ր HoT Ակադեմիայի ծրագրերին և դարձի՜ր հմուտ մասնագետ քո ոլորտում՝ ձեռք բերելով 21-րդ դարի մասնագիտական հմտություններ, և հաջողակ գործարար՝ ծանոթանալով ձեռներեցության հիմունքներին և հաջողության հասնելու գաղտնիքներին։ 

HoT Բիզնես ինկուբատորը բիզնես գաղափարների զրոյից ստեղծման, մշակման և իրականացման տեսական և գործնական գիտելիքների շտեմարան է։ Այս նախագծի նպատակն է երիտասարդ սկսնակ և գործող ձեռներեցներին զինել դինամիկ բիզնես աշխարհում ապրելու և զարգանալու համար անհրաժեշտ հիմնարար գիտելիքներով և գործիքներով։

ԱՎԱՐՏԱԿԱՆ ԵՐԵԿՈ

HoT Ակադեմիան նորարար ոչ ֆորմալ կրթական ծրագիր է՝ միտված նպաստելու
հայ երիտասարդների մասնագիտական և ձեռնարկատիրական
հմտությունների զարգացմանն ու հզորացմանը։

253

HoT Ճամփորդ

215

HoT շրջանավարտ

15

HoT գուրու

42

HoT շաբաթ

7

HoT մոդուլ

HoT Ծրագրեր

Վիրտուալ քոլեջի նպատակ է ապահովել Տավուշի և Գեղարքունիքի մարզերում 200 տաղանդավոր երիտասարդների անձնական ու մասնագիտական զարգացումը՝ ապագայի հյուրընկալության ոլորտը ձևավորելու համար: 

HoT Բիզնես ինկուբատորի նպատակն է երիտասարդ սկսնակ և գործող ձեռներեցներին զինել դինամիկ բիզնես աշխարհում ապրելու և զարգանալու համար անհրաժեշտ հիմնարար գիտելիքներով և գործիքներով։

HoT մասնագիտական Ինկուբատորը անհատի մասնագիտական հմտությունների զարգացման և անձնական պրոդուկտի հղկման կրթական ճամփորդություն:

HoT Կարծիք

Անկասկած արժեր մասնակցել  HoT Ակադեմիային։ Թվայնապես գրագետ լինելը երևի թե ամենաանհրաժեշտ հմտություններից մեկն է արդի մարդու համար` անկախ տարիքից։ Շնորհակալ եմ շա~տ, նման հրաշք դասընացների համար։ Անչափ սիրեցի իմ երկու դասավանդողներին։ Նրանք իսկապես շատ լավ են տիրապետում թվային գրագիտությանը, և ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա որոշակիորեն ստանալ նրանց գիտելիքներից։ Եվս մեկ անգամ շատ շնորհակալություն։

ԼԻԼԻԹ ԱԲԱՉՅԱՆ

HoT Վիրտուալ Քոլեջի շրջանավարտ

Հիանալի դասեր են, բազմակողմանիորեն զարգացնող մոդուլներ, լավ դասախոսներ, որակյալ տեսանյութեր։ Գիտես, որ դասերը վերջացնելուց հետո մի քայլ առաջ ես լինելու, առավել գրագետ ես կազմակերպելու անելիքներդ։ Ամեն մարդ չէ, որ այս բոլոր մասնագիտություններում կարող է առանց որևէ լուրջ միջոց ծախսելու լավ գիտելիքներ ունենալ, բայց HoT-ի ծրագիրը թույլ է տալիս կայանալ այս բոլոր՝ իրարից տարբեր ոլորտներում հավասարապես և կարճ ժամանակում։ Շնորհակալություն նման հնարավորություն տրամադրելու համար։

ԴԱՎԻԹ ԲԵԳՆԱԶԱՐՅԱՆ

HoT Վիրտուալ Քոլեջի շրջանավարտ 

Շնորհակալ եմ, որ հնարավորություն է տրվել մասնակցելու ծրագրին։ Հատկապես ցանկանում եմ նշել Հաղորդակցության մոդուլի դասախոսին՝ արդեն իսկ իմ սիրելի դասախոս Սերգեյ Թանթուշյանին, ում դասերը իսկապես լսել եմ ու առաջադրանքները կատարել եմ հաճույքով, չնայած որ շատ դեպքերում աշխատանքային խիստ գրաֆիկիս պատճառով դեդլայններին չէի հասցնում։

ՌՈՒԲԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ

HoT Վիրտուալ Քոլեջի շրջանավարտ 

👋🏻Բարի օր, մեր շատ սիրելի HoT համայնք։

👀Սիրով տեղեկացնում ենք, որ այս պահին ընթանում է #8․HoT Բիզնես Ինկուբատորի Պատրաստվածության Մոդուլի և Արագ Ժամադրությունների ամփոփումը։ 

 🤩 Մեծ ուրախությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ HoT Արագ Ժամադրությունների արդյունքում մենք ունեցանք 52 մասնակից։  Որոնցից լավագույն 30-ը կտեղափոխվեն մեր ծրագրի հաջորդ՝ StartHoT փուլ։⚡️ Իսկ Արագ Ժամադրությունների պատասխանները պարզ կդառնան շուտով։

 🤔Ի՞նչ ակնկալել ֆինանսիստի հարցերից և ինչու՞ երբեք չվախենալ։
‼️‼️Բացահայտում ‼️‼️ 
👩🏻‍💼Ֆինանսիստը ցանկանում է օգնել Ձեզ, որպեսզի Ձեր բիզնեսն ունենա շահութաբերություն և Դուք լինեք հաջողակ, ուստի պետք չէ վախենալ նրա հարցերից, պետք է պարզապես պատրաստվել։

Աջակիցներ

HoT Academy-ն իրականացվում է Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ի կողմից՝ Գերմանիայի Տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Sign of Hope (SoH) իրավապաշտպան, բարեգործական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ 

 HoT Վիրտուալ Քոլեջ

 HoT Բիզնես Ինկուբատոր

HoT Մասնագիտական Ինկուբատոր

info@hotacademy.org