Փնտրու՞մ ես նոր և իրական փորձառություններ, ստեղծագործ և ոգեշնչող միջավայր, ապա ճիշտ վայրում ես։ Միացի՜ր HoT Ակադեմիայի ծրագրերին և դարձի՜ր հմուտ մասնագետ քո ոլորտում՝ ձեռք բերելով 21-րդ դարի մասնագիտական հմտություններ, և հաջողակ գործարար՝ ծանոթանալով ձեռներեցության հիմունքներին և հաջողության հասնելու գաղտնիքներին։
HoT Բիզնես ինկուբատորը բիզնես գաղափարների զրոյից ստեղծման, մշակման և իրականացման տեսական և գործնական գիտելիքների շտեմարան է։ Այս նախագծի նպատակն է երիտասարդ սկսնակ և գործող ձեռներեցներին զինել դինամիկ բիզնես աշխարհում ապրելու և զարգանալու համար անհրաժեշտ հիմնարար գիտելիքներով և գործիքներով։
ԱՎԱՐՏԱԿԱՆ ԵՐԵԿՈ
253
HoT Ճամփորդ
215
HoT շրջանավարտ
15
HoT գուրու
42
HoT շաբաթ
7
HoT մոդուլ
Վիրտուալ քոլեջի նպատակ է ապահովել Տավուշի և Գեղարքունիքի մարզերում 200 տաղանդավոր երիտասարդների անձնական ու մասնագիտական զարգացումը՝ ապագայի հյուրընկալության ոլորտը ձևավորելու համար:
HoT Բիզնես ինկուբատորի նպատակն է երիտասարդ սկսնակ և գործող ձեռներեցներին զինել դինամիկ բիզնես աշխարհում ապրելու և զարգանալու համար անհրաժեշտ հիմնարար գիտելիքներով և գործիքներով։
HoT մասնագիտական Ինկուբատորը անհատի մասնագիտական հմտությունների զարգացման և անձնական պրոդուկտի հղկման կրթական ճամփորդություն:
HoT Կարծիք
Անկասկած արժեր մասնակցել HoT Ակադեմիային։ Թվայնապես գրագետ լինելը երևի թե ամենաանհրաժեշտ հմտություններից մեկն է արդի մարդու համար` անկախ տարիքից։ Շնորհակալ եմ շա~տ, նման հրաշք դասընացների համար։ Անչափ սիրեցի իմ երկու դասավանդողներին։ Նրանք իսկապես շատ լավ են տիրապետում թվային գրագիտությանը, և ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա որոշակիորեն ստանալ նրանց գիտելիքներից։ Եվս մեկ անգամ շատ շնորհակալություն։
ԼԻԼԻԹ ԱԲԱՉՅԱՆ
HoT Վիրտուալ Քոլեջի շրջանավարտ
Հիանալի դասեր են, բազմակողմանիորեն զարգացնող մոդուլներ, լավ դասախոսներ, որակյալ տեսանյութեր։ Գիտես, որ դասերը վերջացնելուց հետո մի քայլ առաջ ես լինելու, առավել գրագետ ես կազմակերպելու անելիքներդ։ Ամեն մարդ չէ, որ այս բոլոր մասնագիտություններում կարող է առանց որևէ լուրջ միջոց ծախսելու լավ գիտելիքներ ունենալ, բայց HoT-ի ծրագիրը թույլ է տալիս կայանալ այս բոլոր՝ իրարից տարբեր ոլորտներում հավասարապես և կարճ ժամանակում։ Շնորհակալություն նման հնարավորություն տրամադրելու համար։
ԴԱՎԻԹ ԲԵԳՆԱԶԱՐՅԱՆ
HoT Վիրտուալ Քոլեջի շրջանավարտ
Շնորհակալ եմ, որ հնարավորություն է տրվել մասնակցելու ծրագրին։ Հատկապես ցանկանում եմ նշել Հաղորդակցության մոդուլի դասախոսին՝ արդեն իսկ իմ սիրելի դասախոս Սերգեյ Թանթուշյանին, ում դասերը իսկապես լսել եմ ու առաջադրանքները կատարել եմ հաճույքով, չնայած որ շատ դեպքերում աշխատանքային խիստ գրաֆիկիս պատճառով դեդլայններին չէի հասցնում։
ՌՈՒԲԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
HoT Վիրտուալ Քոլեջի շրջանավարտ
Մեծ ուրախությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ HoT Արագ Ժամադրությունների արդյունքում մենք ունեցանք 52 մասնակից։ Որոնցից լավագույն 30-ը կտեղափոխվեն մեր ծրագրի հաջորդ՝ StartHoT փուլ։ Իսկ Արագ Ժամադրությունների պատասխանները պարզ կդառնան շուտով։