Մոդուլ #6: Հյուրընկալության հիմունքներ

Հյուրընկալության հիմունքներ մոդուլը HoT Վիրտուալ քոլեջի թվով վեցերորդ մոդուլն էր, որը մեկնարկեց 2022թ. դեկտեմբերի 21-ին։ 

Այս մոդուլի շրջանակներում տրամադրվեցին գործնական գիտելիքներ հյուրընկալության ոլորտի և դրա ենթաճյուղերի մասին, որոնք հիմնականում կապված են հյուրանոցների և ռեստորանների կառավարման և ժամանցային օբյեկտների ոլորտի հետ: Մոդուլը պատմում է ոլորտի հեղինակավոր մասնագետների և կայացած բիզնեսների փորձը: Այն կօգնի HoT ուսանողներին մշակել զբոսաշրջային արտադրանք, սկսել կամ զարգացնել իրենց բիզնեսը հյուրընկալության ոլորտում և բարելավել իրենց հմտությունները որպես հյուրընկալության ոլորտում պոտենցիալ աշխատակիցներ: Ուսուցումը կազմակերպվեց ինչպես տեսանյութերի այնպես էլ ինտերակտիվ հանդիպումների միջոցով: Մոդուլի ֆորմատային առանձնահատկություններից էր նաև դեմառդեմ աշխատարանի առկայությունը, որի ընթացքում ուսանողները կարողացան ցուցադրել յուրացված գիտելիքները. մասնավորապես կազմակերպվեցին աշխատարաններ Երևանում, Իջևանում, գ.Նորաշենում և Սևանում:

Հյուրընկալության հիմունքներ մոդուլը դասավանդեցին Արմենթրիփ եւ Հորիզոն թրեվել ընկերությունների ներկայացուցիչներ Անի Շալջյանը և Անի Մարտիրոսյանը։ 2014թ․ հիմնադրվելուց ի վեր ընկերությունն հյուրընկալել է ավելի քան 2000 զբոսաշրջային խումբ Հայաստանում և ունի վերադարձող հաճախորդներ  30%-ի չափով,  ովքեր Հայաստան են վերադառնում երրորդ կամ չորրորդ անգամ։

Դասընթացի ընթացքում ուսանողները կատարել են 7 թեստային և ստեղծագործական հանձնարարություններ ինչպես նաև մասնակցել են ինտերակտիվ աշխատարանին:

Ծրագրի մասին մոտավոր պատկերացում ունենալու համար կարող եք նայել մեր YouTube-յան ալիքի համապատասխան տեսանյութերի շարքը

Ահա HoT Վիրտուալ քոլեջի Հյուրընկալության հիմունքներ մոդուլի լավագույն 10 HoT ուսանողները՝ ըստ ցուցաբերած լավագույն արդյունքի, ընդ որում առավելագույն միավորներ ստացել են մի քանի ուսանող և կիսում են առաջին երեք հորզոնականները: Լավագույն ուսանողների, խմբերի և դեսպանների համար գործում են խրախուսման անհատական մեխանիզմներ։

 Տեղ #1

Ելենա Հովհաննիսյան


HoT Թիմ՝ Մտքի արծիվներ


Գեղարքունիք,
Գավառ

 Տեղ #1

Նաիրա Կարապետյան


HoT Թիմ՝ The Geniuses


Գեղարքունիք,
Մադինա

 Տեղ #2


Անահիտ Ռուբինյան


HoT Թիմ` Մտքի արծիվներ



Գեղարքունիք,
Գավառ

 Տեղ #2

Գոհար Արզումանյան

(HoT դեսպան)


HoT Թիմ` iReality


Գեղարքունիք, Լիճք

  Տեղ #2

Էդուարդ Բարոյան


HoT Թիմ՝ The Hot Creators of Hot Academy


Գեղարքունիք,
Կալավան

 Տեղ #2

Լիլիթ Աբաչյան


HoT Թիմ` Անտեսանելի զինակիրներ


Գեղարքունիք,
Կարմիրգյուղ

 Տեղ #3

Սաթենիկ Մելոյան


HoT Թիմ` Y8


Գեղարքունիք,
Գավառ

 Տեղ #3

Լիանա Ադամյան

 

HoT Թիմ` Անտեսանելի զինակիրներ


Տավուշ, Ներքին Կարմիրաղբյուր

  Տեղ #3

Լիդա Թումբուլյան


HoT Թիմ` Creatives


Գեղարքունիք, Գավառ

 Տեղ #3

Լուսինե Բաղդասարյան


HoT Թիմ`


Գեղարքունիք,
Մարտունի

HoT ուսանողների կարծիքներ

Քանի որ ծրագիրը կիրառում է ճկուն և մարդակենտրոն մոտեցում, մենք մշտապես  կապի մեջ ենք գտնվում մեր ուսանողների ու դասախոսների և հրավիրված խոսնակների հետ՝ իմանալու յուրաքանրչյուրի կարծիքն ու դիտարկումները, մեզ հետաքրքիր ու անհրաժեշտ է լսել արձագանքը ծրագրի մասին, որպեսզի կարողանանք բարելավել ծրագիրը և առավելագույնս ծառայեցնել շահառուներին։ Այդ նպատակով յուրաքանչյուր մոդուլի հետո իրականացվում է հարցում։

Հայաստան, Երևան, 0002, Մաշտոցի պող. 15/73

info@hotacademy.org

Երկ - Ուրբ: 11.00 am - 6.00 pm