HoT Բառարան

HoT Ակադեմիայում մենք յուրօրինակ և ստեղծագործ մոտեցում ենք ցուցաբերում մեր մասնակիցներին աջակցելու և հզորացնելու համար: Մենք հասկանում ենք տերմինաբանության ուժը մշակույթի, մտածելակերպի և փորձի ձևավորման գործում: Այդ իսկ պատճառով մենք մշակել ենք այս բառարանը, որը լցված է ոչ սովորական տերմիններով, որոնք արտացոլում են մեր նորարարական և հեռանկարային մոտեցումը:

HoT Կրթական Ճամփորդություն - բիզնեսի ինկուբացիայի փոխարեն. մենք մեր ծրագիրը անվանում ենք HoT Educational Travel, քանի որ այն դուրս է գալիս ավանդական բիզնեսի ինկուբացիայից: Այն ներառում է ոչ միայն նորարարական ստարտափների զարգացում, այլ նաև ձեռնարկատիրական մտածելակերպի, հմտությունների և գիտելիքների զարգացում: Մենք մեր ծրագիրը դիտարկում ենք որպես ամբողջական կրթական փորձ, որը անհատներին հնարավորություն է տալիս զարգանալ անընդհատ փոփոխվող բիզնեսի լանդշաֆտում:

HoT Ճամփորդներ - Մենք մեր երիտասարդ մասնակիցներին անվանում ենք HoT Ճամփորդներ, քանի որ մենք նրանց զարգացումը և փոխակերպումը տեսնում ենք որպես հետախուզումներով, բացահայտումներով և աճով լցված ճանապարհորդություն, ճիշտ այնպես, ինչպես ճամփորդները, ովքեր սկսում են արկածներ: Մենք ցանկանում ենք ոգեշնչել նրանց արկածախնդրության, հետաքրքրասիրության և ճկունության զգացում ընդունելու ժամանակ, երբ նրանք նավարկելու են իրենց ճանապարհին հայտնվող մարտահրավերներն ու հնարավորությունները:
HoT Բիզնես Ճամփորդներ ասելիս ինկատի ունենք այն Ճամփորդներին, որ մասնակցում են HoT Բիզնես Ինկուբատորի կրթական ճամփորդությանը:
HoT Անհատ Ճամփորդներ ասելիս ինկատի ունենք այն Ճամփորդներին, որ մասնակցում են HoT Մասնագիտական Ինկուբատորի կրթական ճամփորդությանը:

HoT Պորտալ  - Մենք օգտագործում ենք պորտալ տերմինը՝ ներկայացնելու այն հարթակը, որի միջոցով իրականանում է մեր երիտասարդների փոխակերպումը: Այն խորհրդանշում է դարպասը դեպի անսահման հնարավորություններ, կապեր և ռեսուրսներ, որոնց մեր երիտասարդ մասնակիցները կարող են մուտք գործել՝ իրենց գաղափարներն իրականություն դարձնելու համար: HoT Պորտալը ծառայում է որպես համագործակցության, ցանցի և գիտելիքների փոխանակման կենտրոնական միջոց՝ հնարավորություն տալով մեր համայնքին զարգանալ: HoT Ակադեմիան իր երկու HoT Ինկուբատորների համար ստեղծել է HoT Պորտալը, որը ծառայում է որպես համագործակցության և գիտելիքների փոխանակման միջոց՝ հնարավորություն տալով անհատ և թիմային Ճամփորդներին զարգանալ և փոխակերպել իրենց մասնագիտական կամ բիզնես պրոդուկտները:

HoT Ռեսուրսներ - HoT Պորտալը Ճամփորդների փոխակերպման համար տրամադրում է հետևյալ չորս տեսակի ռեսուրսներ.

Դրամաշնորհ

Անհատական մենթորություն

10 համակարգչային պրոցեսոր

Նոր կապեր

HoT Գուրու - Մենթորներ տերմինն օգտագործելու փոխարեն մենք մեր փորձառու մասնագետներին անվանում ենք HoT Գուրուներ: «Գուրու» տերմինը փոխանցում է իմաստության, փորձաքննության և առաջնորդության զգացում: Մենք հավատում ենք, որ մեր մենթորները դուրս են գալիս ավանդական մենթորական դերերից՝ առաջարկելով ոչ միայն արժեքավոր խորհուրդներ, այլ նաև խորը պատկերացումներ, ռազմավարական մտածողություն և հարուստ փորձ մեր HoT Ճամփորդներին: «HoT Գուրու» տերմինը արտացոլում է գիտելիքների և աջակցության բացառիկ մակարդակը, որը նրանք տրամադրում են մեր երիտասարդների փոխակերպումը խթանելու համար:

HoT Հրեշտակ - Մեր կամավոր մենթորներն են, որոնց անվանում ենք հրեշտակներ, որպեսզի նկարագրենք  առատաձեռնության, ալտրուիզմի և աջակցության ոգին, որը նրանք բերում են մեր HoT համայնքին: Պահապան հրեշտակի պես, մեր HoT Հրեշտակը տրամադրում է մենթորություն, ոգեշնչում և ուղղորդում մեր երիտասարդներին: Նրանք անձնուրաց կերպով նվիրում են իրենց ժամանակը, փորձը և ռեսուրսները՝ զարգացնելու և հզորացնելու մեր Ճամփորդներին: Օգտագործելով «HoT Հրեշտակ» տերմինը, մենք նպատակ ունենք հարգել և գնահատել նրանց անգնահատելի ներդրումը երիտասարդների փոխակերպման գործընթացի մեջ:

HoT Վառելիք - Սա ռեսուրսների խումբ է, որ HoT Ակադեմիան տրամադրում է իր Ճամփորդներին՝ հասնելու իրենց կրթական ճամփորդությունների նպտակներին:

Վառելիքը բաղկացած է հետևյալ նյութական աջակցությունից.
Դրամաշնորհներ.
17 HoT գրանտ HoT Բիզնես Ինկուբատորի երկրորդ՝ GrowHot! Ծրագրի մասնակից 17 HoT Ստարտափների համար, որից յուրաքանչյուրը կարող է լինել 500,000-1,500,000 դրամ:
HoT Տեխնիկա
HoT Վիրտուալ Քոլեջի լավագույն Դեսպանին՝ Էլիզա Հարությունյանին HoT Բարեկամ Նիկոլա Ստանիշը նվիրաբերել է համակարգիչ՝ MacBook 2010…:
HoT Մասնագիտական Ինկուբատորի 10 Ճամփորդներին HoT Բարեկամ Եվրոպայի Խորհուրդը նվիրաբերել է 10 պրոցեսորներ, մկնիկներ և ստողնաշար:

HoT Փրկարարական Օղակ - Եթե Ճամփորդը կրթական գործընթացի որևէ փուլ լիարժեք չի անցնում, սակայն մենթորները հնարավորություն են տալիս շարունակելու:
Օրինակ, StartHoT! Ծրագրի որևէ Թռիչքի Վայրէջքը եթե դրական չէ, սակայն և ամբողջովին բացասական չէ, Գուրուները կարող են օգտվել Փրկարարական Օղակից, որի դեպքում HoT Ակադեմիան հնարավորություն կտա Ճամփորդին մասնակցել հաջորդ Թռիչքին, և արդեն վերջում ստուգել 6  նպատակների իրականացումը: Եթե հաջորդ Թռիչքի վերջում բոլոր 6 նպատակները իրականացված կլինեն՝ HoT Ակադեմիան նրանց թվային HoT Բիզնես Անձնագրերի մեջ կավելացնի երկու HoT Վիզա:

HoT Անձնագրեր - HoT Բիզնես Անձնագիր
Բիզնես Անձնագիրը դա HoT Ակադեմիայի կայքում յուրաքանչյուր HoT Ճամփորդի համար մշակված առանձին կայքէջ է, որտեղ կներկայացվի HoT Ճամփորդի բիզնես պրոդուկտը, թիմը, հաղթահարված HoT Թռիչքները, եզակի ձեռքբերումները և առաջընթացը: Այսպիսով, Բիզնես անձնագիրը ճամփորդի թիմի աշխատասիրության, նվիրվածության և աճի վկայությունն է:
Յուրաքանչյուր HoT Թռիչքի հաջող ավարտից հետո բիզնես անձնագրում ավելացվում է HoT Բիզնես Վիզա կնիքը, որը թույլ է տալիս մասնակցել հաջորդ թռիչքին: Ընդամենը առկա են լինելու 9 Վիզաներ։ Յուրաքանչյուր թռիչքն ավարտելուց հետո ճամփորդները ստանում են պորտալի բանալիներից մեկը, միայն բոլոր բանալիները ստանալուց հետո պորտալը կբացվի:
HoT Ակադեմիայի կայքում՝ HoT Քարտեզի վրա և սոցիալական ցանցերում շարունակաբար կներկայացվեն բոլոր Բիզնես Անձնագրերը, ինչը թույլ կտա բիզնես պրոդուկտները ներկայացնել ավելի լայն լսարանի առջև վստահելի միջնորդի՝ HoT Ակադեմիայի միջոցով: Դա կառաջացնի տեղեկացվածություն և հետաքրքրություն, կխթանի կապերը մեր ձեռնարկատիրական էկոհամակարգում, ինչպես նաև թույլ կտա երիտասարդների հասակակիցներին ուսումնասիրել HoT Բիզնես Ճամփորդների ձեռքբերումները և ոգեշնչվել նրանց փորձառություններից:

Մասնագիտական Անձնագիրը դա HoT Ակադեմիայի կայքում յուրաքանչյուր HoT Ճամփորդի համար մշակված առանձին կայքէջ է, որտեղ կներկայացվի HoT Ճամփորդի մասնագիտական պրոդուկտը, հաղթահարված HoT Թռիչքները, եզակի ձեռքբերումները և առաջընթացը:
HoT Ակադեմիայի կայքում՝ HoT Քարտեզի վրա և սոցիալական ցանցերում շարունակաբար կներկայացվեն բոլոր Մասնագիտական Անձնագրերը, ինչը թույլ կտա անհատական պրոդուկտները ներկայացնել ավելի լայն լսարանի առջև վստահելի միջնորդի՝ HoT Ակադեմիայի միջոցով: Դա կառաջացնի տեղեկացվածություն և հետաքրքրություն, կխթանի կապերը, ինչպես նաև թույլ կտա երիտասարդների հասակակիցներին ուսումնասիրել HoT Մասնագիտական Ճամփորդների ձեռքբերումները և ոգեշնչվել նրանց փորձառություններից:

HoT Ժամադրություններ
HoT Ժամադրությունները դրանք Ճամփորդների համակարգված հանդիպումներն են մենթորների՝ HoT Գուրուների և HoT Հրեշտակների հետ, որոնց ընթացքում նրանք օժանդակում են Ճամփորդներին հասնել իրենց նպատակներին՝ ստեղծել և զարգացնել իրենց մասնագիտական և բիզնես պրոդուկտները:
HoT Ժամադրություններ են նախատեսվում նաև հասակակիցների միջև՝ HoT Մանսագիտական Ինկուբատորի Հատուկ Ջոկատի Նախագծային Ուսուցման շրջանակներում:
HoT Shadowing

HoT Լիցքավորիչ
HoT Լիցքավորիչը դա գրադարան է, որտեղ առկա կլինեն HoT Ինկուբատորների կրթական նյութերը.

  • HoT  Ակադեմիայի սեփական տեսանյութերը և  կրթական նյութերը (օր.՝ HoT Վիրտուալ Քոլեջի 7 մոդուլների նյութերը, և այլն), 
  • Զարգացման Սկզբունքներ ՀԿի գրադարանը, որտեղ առկա են հարյուրավոր գրքեր և կարդալու նյութեր, ինչպես նաև թվային գրքեր, 
  • այլ թույլատրելի աղբյուրներից տեսանյութեր և կրթական նյութեր: 
Թվային կրթական նյութերը առկա կլինեն HoT Ակադեմիայի վիրտուալ դասարաններում, և Ճամփերդները կտեղեկացվեն դրանց մասին HoT Կապի միջոցով : Կրթական նյութերը կներկայացվեն ինտերակտիվ հանդիպումների ընթացքում, որոնք ձայնագրվում են և տեղադրվում վիրտուալ դասարաններում:

HoT Կապ
HoT Կապը դա հաղորդակցման և համագործակցության հարթակ է՝ Slack ամպային հավելվածի հիման վրա, որը ապահովում է հաղորդակցության ավելի արդյունավետ կազմակերպում,  թիմային աշխատանք, կենտրոնացված քննարկումներ և ինտեգրման հնարավորություններ:
HoT Ինկուբատորներում Ճամփորդների և Գուրուների համար մասնակցության պարտադիր պայման է HoT Կապ օգտագործելը: Այս հարթակից օգտվելը պահանջում է որոշակի հմտություն, որի առաջացման համար մենք կտրամադրենք օժանդակություն:

HoT հուշանվերների աճուրդով ֆոնդահայթայթում
HoT Ակադեմիան ստեղծում է յուրահատուկ հուշանվերների վիրտուալ ցուցասրահ։ Օրինակ՝ HoT Վիրտուալ Քոլեջի ընթացքում մշակված և ստեղծված մատուցատախտակները, բաժակները, պայուսակները, շապիկները և այլն  /հղում նկարներին/:
HoT Ակադեմիան ընտրում է այն Ճամփորդներին, որոնք ֆինանսավորման կամ այլ աջակցության կարիք ունեն, և բավարարում են որոշակի պահանջների (օրինակ՝ ցուցադրել են ներուժ, հասել են էական նվաճումների) և/կամ համահունչ են որոշակի նպատակի հետ (օրինակ՝ սոցիալական ձեռներեցության հստակ պրոդուկտ):
Յուրաքանչյուր ներկայացված հուշանվերի ստորին մասում ներկայացվում է իրեն կցված Ճամփորդը, մանրամասն տեղեկություններ այն նախագծի մասին, որին կաջակցի այդ հուշանվերի «գնորդը», HoT Ակադեմիայի կողմից սահմանված նվազագույն արժեքը: Հետաքրքրված «գնորդները» կարող են գնել հուշանվերը՝ հնարավորություն ունենալով վճարել ավելի շատ, քան նշված է:
Ստանալով հուշանվերը՝ «գնորդը» կարող է փոխանցել գումարը տվյալ Ճամփորդի կողմից նշված հաշվեհամարին, միևնույն ժամանակ տեղեկացնելով HoT Ակադեմիային այդ մասին:
HoT Ակադեմիան թափանցիկ հաշվետու մեխանիզմի միջոցով յուրաքանչյուր նվիրատվություն կներկայացնի իր կայքում և Ճամփորդների Անձնագրերի մեջ:

HoT Քարտեզ
HoT Քարտեզի վրա ներկայացված են HoT Վիրտուալ Քոլեջի ուսանողները, շրջանավարտները, դեսպանները, Հատուկ Ջոկատի 30 անդամները, 30 HoT Բիզնես Գաղափարները և 17 HoT Ստարտափները՝ ըստ իրենց գործունեության վայրերի: