Բարի գալուստ HoT մատյան! Այստեղ Դուք կգտնեք  HoT Academy-ի  նորությունները։

👋🏻Բարի օր, մեր շատ սիրելի HoT համայնք։
👀Սիրով տեղեկացնում ենք, որ այս պահին ընթանում է #8․HoT Բիզնես Ինկուբատորի Պատրաստվածության Մոդուլի և Արագ Ժամադրությունների ամփոփումը։ 

Մեր Գուրուները՝ մենթորները, քննարկում և ամփոփում են մասնակիցների աշխատանքներն ու ներկայացված բիզնես գաղափարներն, ինչպես նաև կազմում են բիզնես գաղափարների համար նախատեսված անհատական առաջարկներն ու երզրակացությունները։🥳Այս ամենի արդյունքում ընտրվելու են 30 լավագույն մասնակիցները, որոնք կդառնան HoT ճամփորդներ և կմասնակցեն Բիզնես Ինկուբատոր ծրագրին։📅Վերջնարդյունքը պարզ կդառնա 10 օրվա ընթացքում

🌄Բարի օր, սիրելի՛ HoT համայնք։🤩Մեծ ուրախությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ HoT Արագ Ժամադրությունների արդյունքում մենք ունեցանք 52 մասնակից։  Որոնցից լավագույն 30-ը կտեղափոխվեն մեր ծրագրի հաջորդ՝ StartHoT փուլ։⚡️ Իսկ Արագ Ժամադրությունների պատասխանները պարզ կդառնան շուտով։

🎙️HoTcast Sergey Tantushyan -ի հետ: ‼️Շտապի'ր դիտել այն, որպեսզի ավելի լավ պատկերացում կազմես մեր նոր ծրագրի կրթական մասի մասին։

Դիտել

💥HoT նորությունները շարունակվու՜՜մ են
🧡Սիրով Ձեզ ենք ներկայացնում մեր առաջին HoTcast-ը, որի ընթացքում մի հետաքրքի՜ր HoT զրույց ունեցանք մեր շատ սիրելի Անուշ Ղազանչյանի հետ։

Դիտել

28.08.2023թ
☀️Ողջույն, սիրելի’ HoT համայնք։
🧐Հիշու՞մ եք Լիլիթ Աբաչյան-ին։ Նա եղել է մեր HoT Վիրտուալ քոլեջի լավագույն և պայծառ ուսանողներից։ Իսկ այժմ, նա միացել է մեր աշխատանքային թիմին։
👉🏻Այսուհետև Լիլիթը  զբաղվելու է HoT-ական գրառումների ստեղծմամբ և կյաքում նորությունների տեղադրմամբ։ 👩🏻‍💻
🎉Բարի գալուստ մեր HoT ընտանիք։
🧡Եկեք միասին նրան ցանկանանք հաջողություն և բազում HoT-ական կրեատիվ գաղափարներ։

21.08.2023թ
👋🏻Ողջու՜յն, սիրելի HoT-եցիներ։
Մեծ ուրախությամբ Ձեզ ենք ներկայացնում մեր նոր թիմակցին՝ Արմեն Գասպարյանին 🚀🌟🤩
Այսուհետ Արմենը գլխավորելու է  մեր նոր նախագծերը՝ Բիզնես Ինկուբատորը  և  Մասնագիտական ինկուբատորը։ Նա առաջնորդելու է նորարարությունների մշակման և իրականացման ուղին:
😌Մենք վստահ ենք, որ նա թիմին կբերի թարմ գաղափարներ և ռազմավարություններ, որոնք կօգնեն մեզ իրականացնել մեր հավակնոտ նպատակները:
Եկեք միասին ողջունենք Արմենին մեր HoT ընտանիքում: 🤝🎊

20.07.2023թ
👋🏻Ողջու՜յն, սիրելի ՀոԹեցիներ։
 👀Ցանկանում ենք տեղեկացնել, որ նոր ծրագրերի ուսուցողական նյութերի մի մասը  լինելու են HoTքասթ-Փոթքասթների  ձևաչափով։
🧐Հմմմ, մեզ անչափ հետաքրքիր է՝ մեր ՀոԹեցիները լսու՞մ են փոթքասթներ։ Եթե այո՝ ո՞ր հարթակներում եք նախընտրում լսել և որո՞նք են ձեր սիրելի Փոթքասթները։