Մոդուլ #2: Հաղորդակցության Գրագիտություն

 «Հաղորդակցության գրագիտությունը» մեկնարկեց HoT  Վիրտուալ քոլեջի հենց սկզբից, երբ ուսանողները միացան HoT Վիրտուալ քոլեջին ու այս մոդուլին՝ 2022թ. սեպտեմբերին։ Մոդուլը շատ կիրառական և գործնական բնույթ էր կրում, ներառելով արդյունավետ բանավոր և ոչ բանավոր հաղորդակցման տեխնիկայի ուսուցումը, բազմաթիվ պրակտիկ հանձնարարություններ, պրեզենտացիաների դիզայնի և մշակման գործիքակազմի ուսումնասիրություն, անհատական բրենդինգ, ինչպես նաև բիզնես միջավայրում գրավիչ ներկայացման հմտությունների տրամադրում: Ծրագիրը մշակել և դասավանդում էր Սերգեյ Թանթուշյանը, ով հանդիսանում է նաև HoT Վիրտուալ քոլեջի  «Ձեռնարկատիրական գրագիտություն» մոդուլի դասախոսը։ Հինգ շաբաթների ընթացքում տարբեր առաջադրանքների ու ինտերակտիվ հանդիպումների արդյունքում ուսանողները կատարեցին ինչպես անհատական, այնպես էլ թիմային հանձնարարությւններ, նկարահանելով կարճ թվային տեսանյութեր, հարցազրույցներ անցկացնելով իրենց թիմակիցների հետ և այլն։Ուսումնական ընթացքը ներառում էր տեսա- և աուդիոնյութեր, պրակտիկ վարժություններ, հաղորդակցման խաղեր, առաջադրանքներ և եզրափակիչ պատմության կազմում, որը սովորացրեց ոչ միայն հաղորդակցության հմտություններ, այլև ներառեց «Թվային գրագիտությունից» ստացված հմտությունների ու գիտելիքի կիրառում։

Ծրագրի մասին մոտավոր պատկերացում ունենալու համար կարող եք նայել մեր YouTube-յան ալիքի համապատասխան տեսանյութերի շարքը

Ահա HoT Վիրտուալ քոլեջի Թվային գրագիտություն մոդուլի լավագույն 10 HoT ուսանողները՝ ըստ իրենց կողմից ստացված գնահատականների: Լավագույն ուսանողների, խմբերի և դեսպանների համար գործում են խրախուսման անհատական մեխանիզմներ։

 Տեղ #1 - 96.76%

 Նարինե Փարսյան

HoT Թիմ՝ Geniuses

Գեղարքունիք,
Սևան

 Տեղ #2- 95․7%

 Էդուարդ Բարոյան

HoT Թիմ՝ The Hot Creators of Hot Academy

Գեղարքունիք,
Կալավան

 Տեղ #3 - 95․52%

Շուշան Գրիգորյան

HoT Թիմ` iReality

Գեղարքունիք,
Սևան

Տեղ #4- 95.39%

 Սիլվարդ Խաչատրյան

HoT Թիմ` Geniuses

Գեղարքունիք,
Վարդենիս

 Տեղ #5 - 95.29%

 Ելենա Հովհաննիսյան

HoT Թիմ` Մտքի արծիվներ

Գեղարքունիք,
Գավառ

  Տեղ #6 - 95․23%


Մարիամ Մելիքբեկյան


HoT Թիմ` The Invincibles


Տավուշ,
Ազատամուտ

  Տեղ #7 - 95.23%


Մելանյա Օհանյան


HoT Թիմ` Geniuses


Տավուշ, Իջևան

  Տեղ #8 - 95.07%


Սերինե Սարգսյան


HoT Թիմ` The Hot Creators of Hot Academy


Տավուշ, Գոշ

   Տեղ #9 - 94.97%


Անահիտ Ռուստամյան

HoT Թիմ` iReality

Գեղարքունիք,
Սևան

  Տեղ #10 -93.81%


Մարիամ Գևորգյան


HoT Թիմ` Անտեսանելի զինակիրներ


Գեղարքունիք,
Սևան

HoT ուսանողների կարծիքներ

Քանի որ ծրագիրը կիրառում է ճկուն և մարդակենտրոն մոտեցում, մենք մշտապես  կապի մեջ ենք գտնվում մեր ուսանողների ու դասախոսների և հրավիրված խոսնակների հետ՝ իմանալու յուրաքանրչյուրի կարծիքն ու դիտարկումները, մեզ հետաքրքիր ու անհրաժեշտ է լսել արձագանքը ծրագրի մասին, որպեսզի կարողանանք բարելավել ծրագիրը և առավելագույնս ծառայեցնել շահառուներին։ Այդ նպատակով յուրաքանչյուր մոդուլի հետո իրականացվում է հարցում։