HoT մասնագիտական ինկուբատոր
(շուտով)

Ծրագրի մասին
HoT Ակադեմիայի առաջին HoT Ճամփորդությունից՝ HoT Վիրտուալ Քոլեջ ծրագրից հետո մեկնարկվում է HoT մասնագիտական ինկուբատորը, որը իրենից ներկայացնում է անհատի մասնագիտական հմտությունների զարգացման և անձնական պրոդուկտի հղկման կրթական ճամփորդություն:
2023/24թթ. ընթացքում HoT Մասնագիտական Ինկուբատորի նպատակներն են.
Ա. հղկել և զարգացնել Տավուշի և Գեղարքունիքի 16-35 տարեկան նպատակասլաց 30 երիտասարդների պրակտիկ հմտությունները՝ պահանջված մասնագիտական ուղղություններով: Արդյունքում նրանք կկարողանան բարելավել իրենց կենսամակարդակը գտնելով կամ փոխելով աշխատանք, ավելացնելեվ եկամուտը առնվազն 20%ով, դառնալ անհատ ձեռներեցներ:
Բ. կազմել այդ 30 երիտասարդներից HoT Հատուկ Ջոկատ, որոնք հնարավորություն կունենան օգտագործել իրենց հավաքական հմտությունները և փորձառությունները, համագործակցել, իրար փոխլրացնել և ներկայանալ հանրությանը:
Գ. HoT Հատուկ ջոկատի մասնակիցները կտիրապետեն ժամանակակից նեղ մասնագիտություններին, որոնք կդասավանդվեն համապատասխան ոլորտի լավագույն ներկայացուցիչների կողմից:

Մանրամասները շուտով